Այս պահին չգիտեմ էլ՝ վաղը ինչ կլինի, որ մի հատ էլ աթոռի կամ այլնի համար մտածեմ․ Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)

Կիսվել

Իր գործով դատական նիստի ընդմիջման ընթացքում լրագրողների հետ զրույցում  Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարեց․

«2 տարի յոթ ամիս վանաձորցին ընտրած է եղել ինձ, ես էլ գտնվել եմ բանտում և իմ մեջ վերլուծել եմ ստեղծված իրադրությունը։ Իմ որոշումների մասին հրապարակային կանդրադառնամ այն ժամանակ, երբ հարմար գտնեմ։ Այս պահին որևէ կերպ չեմ մտածում անդրադառնալ այդ թեմային․ գոնե իմ ու իմ թիմակիցների համար ակտուալ չէ դա։ Եթե չկա ընդհանուր կոնսենսուս քաղաքի ղեկավարման համար, այսպես թե այնպես կարող են ստեղծել խոչընդոտներ, որոնք ազդելու են ոչ թե իմ, այլ քաղաքի զարգացման վրա։ Այս պահին այդ ուղղությամբ չեմ մտածում։

Ես՝ քաղաքը սիրելով է, որ երկրորդ անգամ եմ առաջադրվել քաղաքապետի պաշտոնի համար ընտրությանը։ Երբ ընտրությունների դրական արդյունքներից հետո եղել են իրադարձություններ, որոնք բերել են հետևությունների, որ այս պահին ես իմ քաղաքի համար վտանգ ստեղծող չեմ և իմ հետագա գործողությունները իմ մեջ որոշում կայացնելուց, թիմակիցներիս հետ խորհրդակցելուց հետո կբարձրացնեմ։ Այս պահին չգիտեմ էլ՝ վաղը ինչ կլինի, որ մի հատ էլ աթոռի կամ այլնի համար մտածեմ։ Ինձ համար դա երբևէ նպատակ չի եղել։ Ես դրանք տեսել, զգացել եմ, ինձ համար ամենամեծ ձեռքբերումը վանաձորցու վստահության քվեն է եղել և իմ քաղաքի համար դրական հետագիծ թողնելը։ Երբևէ չեմ ուզենա, որ իմ անունը որևէ բացասական երևույթի հետ կապվի»։

Տեսանյութը՝ LifeNews.am-ի տելեգրամյան ալիքում։

Այլ լուրեր

Կարդալ նաև