19.1 C
Yerevan
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի, 2024

«Այո, կա ծրագիր». Բագրատ Սրբազանը՝ սեպտեմբերին իշխանափոխության հնարավորության մասին

Կիսվել

Եկեղեցի-իշխանություն հարաբերությունների խնդիր չկա, Եկեղեցին խոսում է ճշմարտության մասին, մեր կյանքի ապականված ու կործանված լինելու մասին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Եկեղեցի-իշխանություն հարաբերությունները վերջնականապես խզվա՞ծ են՝ հաշվի առնելով, որ այս ամսվա վերջին Մայր Աթոռում նախատեսված միջոցառումներին իշխանությունը հրավեր չի ստացել:

Հարցին՝ սեպտեմբերին իշխանությունը կհեռացվի՞, Սրբազանը պատասխանեց. «Մեր ձգտումն ու ցանկությունն է դա: Դա միայն ցանկության, «հնարավոր է, հնարավոր չէ»-ի հարց չէ, անհրաժեշտության հարց է: Այո, կա ծրագիր, եւ մեր ձգտումը, մեր ամբողջ ներդրումը միտված է հենց դրան: Ոչ թե սոսկ իշխանություն հեռացնել, այո, սրանք պետք է իշխանազրկվեն, բայց սա միտում ունի մեր ամբողջական կյանքի փոփոխությանը: Արժեքային փոփոխության մասին է խոսքը, որպես պետություն՝ արժանապատիվ կյանք ունենալու մասին է»:

Նա հավելեց, որ դա պետք է տեղի ունենա իր բոլոր հետևանքներով, այդ թվում, իրավական. «Մենք այո, խոսում ենք հաշտության մասին, բայց չի կարող լինել հաշտություն առանց արդարության և արդարադատության»:

Այլ լուրեր

Կարդալ նաև