19.1 C
Yerevan
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի, 2024

Այլընտրանքը Դվի՞նն է․ որտեղ կանցկացվի Արցախին նվիրված միջոցառումը․ «Հրապարակ»

Կիսվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ՀՅԴ-ն մտադիր է սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվան նվիրված միջոցառում անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն համալիրի ղեկավարությունը նախ մերժել է մեծ դահլիճը տրամադրել, ապա առաջարկել է փոքրը, իսկ մի քանի օր անց նաեւ դրանից է հրաժարվել՝ չեղարկելով ձեռք բերված համաձայնությունը եւ անգամ կնքված պայմանագիրը։ Միջոցառման կազմակերպիչներին փոխանցել են, թե իբր նախնական այլ պայմանավորվածություններ ունեն։

Մենք տեղեկացանք, որ համալիրին որպես այլընտրանք՝ «Դվին» հյուրանոցն է դիտարկվում, ՀՅԴ-ն բանակցում է այս հարցով: Կգա՞ն արդյոք համաձայնության «Դվինի» սեփականատիրոջ հետ, դեռեւս հայտնի չէ։ Նույն օրը նաեւ Բագրատ սրբազանն է Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք անցկացնելու, որը նույնպես նվիրված կլինի Արցախի անկախության օրվան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Այլ լուրեր

Կարդալ նաև