ԱԺ պատգամավորներն արտահերթ նիստ հրավիրելու միջնորդություն են ներկայացրել, որի օրակարգում մեկ հարց է՝ կառավարության հրաժարական և նոր կառավարության ձևավորում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա ավելացրեց, որ 3 ժամ առաջ արդեն ԱԺ են մուտքագրել 33 պատգամավորի ստորագրությունով միջնորդությունը. «Գործող օրենքի համաձայն, արտահերթ նիստը պետք է գումարվի մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե խորհուրդը որևէ պատճառով չուզենա այս հարցը օրակարգ ներառել կամ սրան դեմ քվեարկի, ապա 5-րդ աշխատանքային օրը՝ հունիսի 17-ին, օրենքի ուժով պետք է գումարվի արտահերթ նիստ»։
Պատգամավորը հավելեց, որ 35 պատգամավորի ստորագրություն կունենան, սակայն երկու պատգամավոր, տեխնիկական պատճառներից ելնելով, դեռ չի ստորագրել։