Առողջության ապահովագրական համակարգն ամբողջությամբ կներդրվի 2027թ.

Կիսվել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգին, նշելով. «Ես պնդում եմ՝ ապահովագրական համակարգի ներդրման փուլերին համընթաց համակարգը պատրաստ է լինելու»։

Նրա խոսքով, իրենք լուրջ են վերաբերվում բարեփոխումներին և իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ. «Աշխատանքները որոշակի առումով երկարում են, որովհետև ռեֆորմը լայնածավալ է, մեծ է, և մենք կարծում ենք, որ այո, հնարավորինս մանրակրկիտ աշխատանքը շատ ավելի կարևոր է, քան թե ժամկետները»։

Նախարարը նաև վստահեցրել է, որ ապահովագրական համակարգը կներդրվի փուլային, երեք տարվա ընթացքում. «2027թ. ամբողջապես կներդրվի»։

Այլ լուրեր

Կարդալ նաև