Գործարար Ռոբերտ Ղազանչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ուսումնասիրեք և կիրառեք վարչական մաքսիմալ տուգանք այս երկու ընկերությունների նկատմամբ Vega և Eldorado Armenia ։
Այս ընկերությունները զբաղված են հաճախորդներին մոլորեցնելու գործընթացով։
Իրենց տարածած գովազդային նյութերը խաբկանք են և աղերս չունեն իրականության հետ։
Կարող եք կարդալ տվյալ ընկերությունների սոցիալական հարթակների մեկնաբանություններում, թե ինչ խաբկանքներ է տեղի ունեցել, նույնիսկ օնլայն եղանակով գնված ապրանքները չեն տրամադրվում, գումարները գանձվել են, բայց ընկերությունների աշխատակիցները զանգում են և ասում են,որ չկան այդ ապրանքները և չեն կարող տրամադրվել այդ գներով։
Առավոտյան ժամը 10:01 մուտք գործելով խանութ, տեղեկացնում են, որ զեղչված ապրանքները հենց նոր վերջացել են։ Սա տոտալ մոլորեցնող և պլանավորած արշավ է։
Մի օգտվեք Vega և Eldorado խանութներից, հարգեք ինքներդ Ձեզ և կատարեք Ձեր գնումները այլ խանութներից կամ օնլայն հարթակներից։
Իսկ գումարի դիմաց կզած «բլոգերներին» ասեմ, որ միքիչ թասիբ ունեցեք, կյանքը ձեր վրա «շպռտած» փողի մեջ չի…»։