Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության համաձայնագրի իր պատասխան առաջարկները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ հունիսի 24-ին Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ Հայաստանին ներկայացրել է իր պատասխանները։
«Մոտ 70 օր անց՝ վարչապետի ասուլիսից մի քանի ժամ առաջ, Հայաստանն իր առաջարկները փոխանցեց Ադրբեջանին։ Նրանց ներկայացրած տեքստի նախագծից մի քանի կարևոր կետեր դուրս են մնացել։ Համաձայնագրի նախագծում կարևոր կետեր չկան։ Մեր հանձնարարականը հայկական կողմին այն է, որ նրանք ավելի լուրջ մոտենան այս հարցերին։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք մի տարբերակ, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին»,- ասել է Բայրամովը։
Նա վստահեցրել է, թե, իբր, Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում հարևան ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։