Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»

Կիսվել

«Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։

Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Դալլաքյանի մայրն է։

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ Մանուշ Դալլաքյանը նախորդ տարի 2,2 մլն դրամ եկամուտ է ստացել ձեռնարկատիրական գործունեությունից։

Արեն Դալլաքյանը անկուսակցական է, նա Ալավերդի համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2022 թվականին, «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության ցուցակով»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այլ լուրեր

Կարդալ նաև