Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ.
«Ադրբեջանն ու Ուկրաինան բարեկամական հարաբերություններ ունեն՝ հարուստ ավանդույթներով։ Մեր երկրների միջև փոխվստահության և աջակցության վրա հիմնված հարաբերությունների ներկա մակարդակը, մեր արդյունավետ համագործակցությունը մի շարք ոլորտներում, մասնավորապես էներգետիկայի ոլորտում, գոհունակություն են առաջացնում։
Ադրբեջանը և Ուկրաինան ցուցաբերում են փոխադարձ աջակցություն և համերաշխություն տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։ Մենք մեր մտադրությունն ենք հայտնում շարունակելու գործադրել բոլոր ջանքերը՝ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերելու համար։
Ես բարձր եմ գնահատում Միացյալ Թագավորությունում ձեզ հետ մեր վերջին հանդիպումը և մտքերի փոխանակությունը, որ ունեցել ենք։ Վստահ եմ, որ մենք կշարունակենք հաջողությամբ շարունակել մեր համատեղ ջանքերը՝ ամրապնդելու ադրբեջանա-ուկրաինական բարեկամությունն ու վստահելի գործընկերությունը և ընդլայնելու մեր համագործակցությունը։
Նման նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ Ձեր գործերում, խաղաղություն և հանգստություն՝ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին»,- ասված է ուղերձում։