Երկուշաբթի, 20 Մայիսի, 2024

Ժամանակն է, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան

Կիսվել

Այս պայծառ օրը, երբ մեր զգացումները խառն են, մենք հավաքվել ենք վերստին հաստատելու և ասելու, որ ոչինչ և ոչ ոք, ո՛չ երկնքում, և ոչ էլ երկրի վրա, ոչ իշխանությունները, ոչ էլ պետությունները, որևէ տեսակի ուժ չի կարող հայոց փառավոր հոգին ընկճել: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Մենք գալիս ենք Տավուշից՝ Հայաստանի դարպասներից, պատվով ժողովրդից դեպի պատվով քույրեր ու եղբայրներ: Շնորհակալ եմ բոլոր նրանց ովքեր մասնակից եղան այս ամբողջ գործընթացին: Մենք մեր Կրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերում հռչակեցինք, որ հոգին հաղթել է դուխին, և հիմա ժամանակն է, որ եռագույն ը հաղթի սև ու սպիտակին: Մեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է, և այս բոլոր գույների համադրությունը սպիտակն է՝ հաշտության, խաղաղության հաղթանակի գույնը»,- ասաց Սրբազանը:

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ ընթանում է «Հանուն հայրենիքի» շարժման բազմահազարանոց հանրահավաքը։

Ընթերցել ավելին

Նմանատիպ հոդվածներ