Երկուշաբթի, 20 Մայիսի, 2024

Մենք մեր Սրբազանի առաջնորդությամբ անպայման միանալու են՝ հանուն հայրենքի, հանուն մեզ բոլորիս․ Մետաքսե Հակոբյան

Կիսվել

Երեկ «Արատտա-Վան» ՀԿ-ի նախագահ Արսեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ սպառնալով արցախցիներին, որ եթե մասնակցեն «Տավուշը հանուն հայրենիքի» ցույցերին՝ օգնություն չակնկալեն։

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը LifeNews.am-ի հետ զրույցում ասաց․

«Դեռևս որևէ սոցիալական ծրագրի մեջ որևէ մեկը չի տեսնում Արցախ վերադարձի բաղադրիչը, այդ պատճառով շատ մարդիկ կան, որոնք հրաժարվում են նման ծրագրերից։ Նման սպառնալիքով խոսակցություններ, այո, արդեն շրջանառվում են։ Դրանք մեծ դերակատարում չեն կարող ունենալ, քանի  որ այդ կազմակերպությունները մի քանի ընտանիքի կամ մի քանի հարյուր անձի  հետ ժամանակ առ ժամանակ սոցիալական ծրագրեր են իրականացնում, ինչը նախ և առաջ մասսայական չէ, որպեսզի կարողանա ազդեցություն ունենալ։ Նման քայլով այդօրինակ մարդիկ փորձում են շողոքորթել, իրենց աջակցությունը ցույց տալ իշխանություններին, ինչն անտրամաբանական է․ արցախցուն աջակցում է այն մարդը/ կազմակերպությունը, որն ըստ էության չի կիսում այդ ցավը և ոչ թե իրական աջակցություն է, այլ միտված է սեփական PR-ին։ Եղել են նաև դեպքեր, երբ համայնքի ղեկավարներն են ակնարկելով ասել արցախցիներին, որ չմասնակցեն, խոստումներ են տվել, որ կարճ ժամանակահատվածում բնակարանների հարցը կլուծեն, գումար կտրամադրեն և այլն։ Սակայն շատ-շատերը բացարձակ հակված չեն տրվել ոչ սպառնալիքներին, ոչ կեղծ խոստումներին»։

Հակոբյանի խոսքով՝ այն հանգամանքը, որ նույնիսկ այս իշխանությունների օրոք, այսքան հալածանքի պարագայում շատ-շատերը հաստատապես որոշում են կայացրել անկախ բոլոր խնդիրներից, ապրել Հայաստանում, ունի մեկ նպատակ․

«Հայաստանի Հանրապետությունը մեզ համար այս իշխանությունները չեն, այլ մեր հայրենիքի մյուս հատվածն է։ Բացի դա, Հայաստանի Հանրապետությունում է, որ մենք կկարողանանք մեր իրավունքների համար պայքարել և մեր ձայնը լսելի դարձնել։ Այնպես որ, որևէ  նման քայլ չի կարող ազդեցություն ունենալ արցախցիների վրա»,- ընդգծեց պատգամավորը։

Անդրադառնալով վաղը տեղի ունեցող հանրահավաքին՝ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ երեկ ինքը Չարենցավանում էր՝ Սրբազանի կողքին։

«Արցախի թեմակալ առաջնորդը երեկ հայտարարություն տարածեց, որ ինքը ևս աջակցում է և կոչ է անում, որ իր հոգևոր հոտը ևս միանա։ Մենք մեր Սրբազանի առաջնորդությամբ անպայման միանալու են՝ հանուն հայրենքի, հանուն մեզ բոլորիս»։

Տաթև Կոստանդյան

Ընթերցել ավելին

Նմանատիպ հոդվածներ