Երկուշաբթի, 20 Մայիսի, 2024

Նիկոլի ասուլիսի նպատակը հիմա իր ասածներով դաշտը լցնելն է և շարժման ձայնը խլացնելը․ Կարեն Վրթանեսյան

Կիսվել

Այսօր Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլի է հրավիրել, որտեղ  հիմնական հարցերը Տավուշում տեղի ունեցող գործընթացներին են վերաբերվում։ Փաշինյանը իր խոսքում նշեց, որ գործընթացը սկսել են Տավուշից, որպեսզի կանխեն հնարավոր պատերազմը։ Չնայած իշխանական այս թեզին, թշնամին ամենևին էլ բարիդրացիական չէ տրամադրված, ավելին, ինչպես ասում են՝ «ախորժակն ուտելիս է բացվում»։

Օրեր առաջ թշնամական երկրում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը։  Ասելով «Արևմտյան Ադրբեջան», ադրբեջանցիները ի նկատի ունեն Հայաստանի ողջ տարածքը։ Վերջին շրջանում այս տերմինը շատ է կիրառվում ադբեջանական ԶԼՄ-ներում, նմանատիպ անունով յութուբյան, տելեգրամյան ալիքներ կան։ Օրինակ, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս Երևանը, Սևանն ու Սյունիքը  հռչակի որպես ադրբեջանական ժառանգություն։ Բազմաթիվ հարթակներում թշնամին պատմում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ ցուցաբերելով ՀՀ տարածքային, պատմական և մշակութային հավակնություններ։ Ահա այսպիսին է  Ադրբեջանի պատկերացրած, քարոզած «խաղությունը»։

LifeNews.am-ը փորձեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից իմանալ, ինչպիսի նկրտումներ ունի այս պահին Ադրբեջանը, երբ Հայաստանը խոսում է հավանական խաղաղության մասին, փորձագետը, սակայն, պատասխանեց․

«Նիկոլի ոչ մի խոսքը հիմա չեմ մեկնաբանի, իր ասուլիսի նպատակը հիմա իր ասածներով դաշտը լցնելն է և շարժման ձայնը խլացնել, դաշտից դուրս մղելն է։ Այս ասուլիսով նա փորձում է շարժման մասին տեղեկատվությունը դաշտում հանգցնել, որքան այն հանգչի, այնքան ավելի հեշտ կլինի երթը բռնի ուժով ցրելը»։

Ի դեպ, Կարեն Վրթանեսյանը միակը չէ, ով որոշել է չմեկնաբանել Նիկոլ Փաշինյանի խոսքերը, երեկվանից բազմաթիվ փորձագետներ ասուլիսը բոյկոտելու կոչեր են անում։

Հավելենք նաև, որ ադրբեջանցիները  տելագրամյան ալիքներով արդեն տարածում են Փաշինյանի այն խոսքը, որ եթե կասեցվի գործընթացը, պատերազմ կլինի՝ հեգնական մեկնաբանություններով, որում ասում են, որ ինչ էլ անեն հայերը, որքան էլ բետոնե պատեր շարեն, իրենք գալու են պատերազմելու։

Տաթև Կոստանդյան

Ընթերցել ավելին

Նմանատիպ հոդվածներ