6-7-բալլանոց երկրաշարժ Երևանից 8 կմ հարավ-արևելք․ ստացվել են ահազանգեր ավերածությունների վերաբերյալ

Կիսվել

15։29-ին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում, էպիկենտրոնը՝ Երևանից 8 կմ հարավ-արևելք, ստացվել են ահազանգեր ավերածությունների վերաբերյալ, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

Հաղորդագրության համաձայն՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 4․7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.11 աստիճան և արևելյան երկայնության 44.54 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 5-6 բալլ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում 3-4 բալլ ուժգնությամբ:

Այլ լուրեր

Կարդալ նաև