Այսօր մամուլում հաղորդագրություն է տարածվել Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանին առնչակից ընկերության հետ Կառավարության կողմից մեկ անձից իրականացված 15 միլիոն դոլարի գնման մասին։
Այժմ ներկայացնենք Բագրատ Բադալյանի ներկայացրած հայտարարագիրը։
Եվ այսպես, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի հայտարարագիր, ըստ որի, վերջինս հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ իր բանկային հաշիվներին ունեցել է 803,862.96 ԱՄՆ դոլար, 231,526,354.00 ՀՀ դրամ, 100,155.53 եվրո։
Բադալյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ մեկը Երևանի կենտրոնում՝ միանձնյա սեփականությամբ, ձեռքբերման եղանակը՝ նվիրատվություն, մյուսը՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում. ձեռքբերման եղանակը՝ գնում։
Բնակարաններից զատ, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող երկու հողամաս՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում և Գառնի գյուղում։
Բադալյանը հայտարարագրել է մեկ մարդատար տրանսպորտային միջոց՝ TOYOTA՝ գնված 2017 թվականին, որը 2020 թվականին վաճառել է 9 միլիոն 800 հազար դրամով. գնորդը իր իսկ ղեկավարած «Ճաննախագիծ» ՍՊԸ-ն է։
Հայտարարագրել է նաև փոխառություններ՝ 131,579,794.00 ՀՀ դրամի չափով։
Ստացած եկամուտների չափը ՀՀ Կառավարությունից կազմել է 9,601,846.00 ՀՀ դրամ, «Ճաննախագիծ» ՍՊԸ-ից շահաբաժին է ստացել 143,175,574.00 ՀՀ դրամ, ժառանգության կարգով ստացված եկամուտ է հայտարարագրել 100,155.53 եվրո և 503,862.96 ԱՄՆ դոլար, 231,526,354.00 ՀՀ դրամ։