44 օրյա պատերազմի ժամանակ, Նիկոլի լակոտի փրկության համար հայկական բանակի ավելի քան 1200 զինվորներ և սպաներ են զոհվել

Կիսվել

Ըստ մամուլի հրապարակումների, 2020-ի հոկտեմբերին Աշոտ Փաշինյանը զորավարժանքների է եղել Կուբատլիում, այնուհետ նրա հետ ծառայողները տեղափոխվել են Ջաբրայիլի ակտիվ մարտական գոտի, իսկ Աշոտ Փաշինյանը, պայմանավորված անվտանգության նկատառումներով, պահվել է Իշխանասարի հատվածում, որը Ջաբրայիլից հեռու է շուրջ 15 կիլոմետր։ 

Հետաքրքրական է, որ Ջաբրայիլի հատվածում այդ ժամանակ հայկական զինված ուժերը կրել են մեծ կորուսներ, նահանջել են։ Այս փաստին անդրադարձել է անգամ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան 2020թ հոկտեմբերի 19-ի գրառման մեջ, որտեղ խոսել է Վազգեն անունով մի տղայի մասին, ով մինչև վերջ կռվել ու չի ծնկել։ 

Մամուլում այդ ընթացքում շրջանառվեց վարկած, որ Թուրքիայի հետախուզությունը տվյալներ է ստացել այդ հատվածում վարչապետ որդու գտնվելու մասին և որ դրանով է պայմանավորված եղել այս հատվածում մարտական ինտենսիվ գործողությունները, հայկական զինուժի զգալի կորուստները։ 

Հավանական համարելով այս վարկածը՝ կարող ենք փաստել, որ թուրքական հետախուզությունն Աշոտիկի նկատմամբ օպերատիվ հսկողություն սահմանելով՝ միանգամից լուծել է երկու առանցքային խնդիր՝ 

1․ դիպուկ նշանառության տակ առնելով՝ լրջագույն կորուստներ է պատճառել ՀՀ զինված ուժերին, 

2․ բացի հայ թիկնապահներից, իրենք էլ են ապահովել Աշոտիկի անվտանգությունն ադրբեջանաթուրքակական պատահական հնարավոր խոցումից կամ գերևարումից։ 

Հավաստի տվյալների համաձայն, նշյալ ջոկատում ներդրված է եղել Թուրքիայից ժամանած ազգությամբ հայ քաղաքացի, ով ամեն պահ եղել է Աշոտիկի կողքին, վերահսկել նրա անվտանգությունը։

Համացանցում այդ ընթացքում լայնորեն շրջանառվեց Աշոտիկի և նրա մի քանի զինակիցների բավականին հետաքրքրություն ներկայացնող լուսանկար։ 

Ի դեպ հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանի փրկության համար հայկական բանակը ավելի քան 1200 զինվոր և սպա է զոհել:

Այլ լուրեր

Կարդալ նաև