26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

40 բանտարկյալների խեղդամահ արված գտել են բանտախցերում

Կիսվել

Բրազիլիայի չորս բանտերում 40 խեղդամահ արված բանտարկյալ է հայտնաբերվել, հաղորդում է Sky News-ը:

Բանտարկյալների մարմինները հայտնաբերել են ուղղիչ հաստատությունների աշխատակիցները տարածքի պլանային շրջայցի ժամանակ: Խորհրդավոր մահերի հանգամանքները ճշտվում են հետաքննությամբ: Իշխանությունների տվյալներով, բոլորի մոտ ասֆիքսիայի նշաններ են հայտնաբերվել:

Բանտային բախումներն արագ տարածվել են Բրազիլիայում գտնվող բոլոր բանտերում, որտեղ տարածքների մեծամասնությունը վերահսկվում են թմրավաճառների խմբավորումների կողմից: Մահվան վերջին դեպքը տեղի է ունեցել Մանաուս քաղաքում, որտեղ կառավարությունն արդեն մարտական ստորաբաժանումներ է ուղարկել՝ ապստամբությունները ճնշելու նպատակով:

2017 թ.-ի հունվարին մոտավորապես 150 բանտարկյալներ մահացան իրենց բանտախցերի հարևանների ձեռքով՝ հանցավոր խմբավորումների միջև մի քանի շաբաթ ընթացող պայքարի ընթացքում: Կտրված էին զոհերի գլուխները և հանված ներքին օրգանները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրազիլիայի նախկին նախագահը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել:

Այլ լուրեր

Կարդալ նաև