26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

2021թ. առաջին կիսամյակում մոբայլ խաղերի համաշխարհային վաճառքներն աճել են 17.9%-ով

Կիսվել

2021թ. առաջին կիսամյակում հավելվածների առաջատար հարթակներում՝ App Store և Google Play, խաղերի համաշխարհային վաճառքներն աճել են 17.9%-ով և կազմել 44.7 մլրդ դոլար։ Այս մասին տեղեկացնում է Սենսոր Թաուեր վերլուծական գործակալությունը։

Նշենք նաև, որ զգալի աճ էր արձանագրվել 2020թ. առաջին կիսամյակում, երբ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հիմնական հարթակներում խաղերի վաճառքներն աճել էին 25.5%-ով՝ 30.2 մլրդ դոլարից հասնելով 37.9 մլրդ դոլարի։

App Store-ում խաղերի վաճառքների ծավալներն աճել են 13.5%-ով և կազմել 26 մլրդ դոլար։ 2020թ. առաջին կիսամյակում արձանագրվել էր աճ 26.5%-ով՝ մինչև 22.9 մլրդ դոլար։ Google Play-ում խաղերի վաճառքների ծավալներն աճել են 24.7%-ով և կազմել 18.7 մլրդ դոլար։

Ամենաեկամտաբեր խաղերի եռյակը հետևյալն է՝ 1. Honor of Kings, 2. PUGB Mobile, 3. Genshin Impact: App Store-ի առաջատար եռյակը՝ 1. Honor of Kings, 2. PUGB Mobile, 3. Genshin Impact: Google Play-ում եռյակը հետևյալն է՝ 1. Coin Master, 2. Garena Free Fire, 3. Lineage M:

Ինչ կայանում է խաղերի ներբեռնումներին, ապա արձանագրվել է անկում 1.4%-ով՝ մինչև 28.1 մլրդ ներբեռնում։ App Store-ում խաղերի ներբեռնումները նվազել են 22.8%-ով և կազմել 4.4 մլրդ, իսկ Google Play-ում արձանագրվել է աճ 3.9%-ով՝ մինչև 23.7 մլրդ ներբեռնում։

Այլ լուրեր

Կարդալ նաև