15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհի գործով դատական նիստն ընթանում է լարված մթնոլորտում․ վիճաբանություն եղավ (տեսանյութ)

Կիսվել

Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում, 15 զինվորի կյանք խլած դեպքի դատական գործն ընդմիջվեց, քանի որ գործով դատախազի ու զոհվածների ծնողների, նրանց փաստաբանի միջև վիճաբանություն սկսվեց։

Փաստաբան Նորայր Նորիկյանը դատարանում հայտարարեց, որ նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի կատարել, ընդգծելով, որ նույնիսկ դեպքի վայրի պատշաճ զննությունը զոհվածների ծնողներն են անցկացրել։ Վկաներից Արսեն Սողոմոնյանի հեռախոսը, օրինակ, ծնողներն են գտել ու ուսումնասիրել։ Այդ հայտարարությունը վրդովվեցրեց դատախազներին, ինչից հետո սկսեց վիճաբանություն և դատարանը նիստը ընդմիջեց։

Նշենք, որ այժմ դատարանն անցել է գործով վկաների հարցաքննությանը։

Տեսանյութը՝ LifeNews.am-ի տելեգրամյան ալիքում։

Այլ լուրեր

Կարդալ նաև