Քոչարյանն ասում է, որ իշխանության գալուց հետո.
1. Վերացնելու է պարգևավճարները:
2. Վերազինելու է բանակը և ապահովելու է մեր սահմանների անվտանգությունը:
3. Վերականգնելու է գյուղատնտեսության նախարարությունը:
4. Գյուղացիների համար ապահովելու է էժան ոռոգման ջուր, վարկային հասանելիություն և սպառման շուկա:
5. Փակելու է թուրքական գյուղմթերքի մուտք ՀՀ և ապահովագրելու է հայ գյուղացու արտադրանքի մրցունակությունը:
6. Ապահովելու է օտարերկրյա ներդրումներ և զարգացնելու է տնտեսությունը:
7. Ստեղծելու է այնքան աշխատատեղ, որ որևէ մեկը պարապ չմնա:
8. Վերականգնելու է սոցիալական բնակարանաշինությունը, որով բնակարաններ են տրամադրվելու սոցիալապես անապահովներին:
9. Վերականգնելու է արժանապատիվ խաղաղություն:
10. Կոնդի կառավարական ամառանոցները դարձնելու է ժամանակակից վերականգնողական կենտրոն պատերազմի մասնակիցերի համար:
Նիկոլն ասում է, որ իշխանության գալուց հետո.
1. Էլի կռվելու է նախկինների շողքի հետ:
2. Բացելու է մեր սահմանները թուրքերի ու ադրբեջանցիների առաջ՝ մեր գյուղացու արտադրանքը ակամայից դուրս թողնելով շուկայից:
3. Պարգևավճարները չի վերացնելու:
4. Բանակը կրճատելու է՝ անպաշտպան թողնելով առանց այն էլ անպաշտպան մեր սահմանները:
5. Գյուղատնտեսության նախարարությունը չի վերականգնելու:
6. Մի քանի գյուղ Տավուշից, մի քանիսը Արարատից և այլ մարզերից հանձնելու է Ադրբեջանին:
7. Անգրագետ ուսապարկերի հետ ցուցակով դեպուտատ է դարձնելու օլիգարխ Գռզոյին և Արսենյան Գուրգենին:
8. Այդպես էլ չի ասելու զոհվածների, գերիների և անհետ կորածների իրական թիվը:
9. Շարունակելու է ապրել կոնդի ամառանոցում: