Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ. նոր մանրամասներ

Կիսվել

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու հարցը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով մեղադրող կողմի միջնորդությունը:

Ինքնաբացարկ հայտնելուց հետո դատական նիստն անորոշ ժամկետով հետաձգվեց, քանի որ սույն գործը պետք է մակագրվի մեկ այլ դատավորի:  Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: Քոչարյանը կալանքի տակ է գտնվում դեկտեմբերի 7-ից:

#Compromat

 

Այլ լուրեր

Կարդալ նաև