10.1 C
Yerevan
Երկուշաբթի, 4 Նոյեմբերի, 2024

Փաշինյանի հյարազատները դաժան ծեծի են ենթարկել երիտասարդ տղայի. «Հրապարակ»

Կիսվել

«Երեկ հավաստի տեղեկություն ստացանք, որ Նիկոլ Փաշինյանի մայրական կողմի հարազատները ընտրության օրը դաժան ծեծի են ենթարկել Տավուշի մարզի բնակիչ Վազգեն Ֆրանգուլյանին, ով հայտնի հականիկոլական է, թեեւ ժամանակին քննադատել է նաեւ նախկին իշխանություններին։

38-ամյա երիտասարդին, Նիկոլ Փաշինյանի հասցեին արված անզգույշ հայտարարության համար, հաղարծինցի մի խումբ երիտասարդներ խմբակային ծեծի են ենթարկել։ Քաղաքացին ծանր վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։

Երեկ, սակայն, կենտրոնից տեղեկացրին, որ նման անուն-ազգանունով պացիենտ իրենց մոտ այս պահին չկա։ Հարցրինք՝ իսկ նախորդ օրերին եղե՞լ է։ 30 րոպե ժամանակ խնդրեցին, որպեսզի ճշտեն։ Ժամանակը լրանալուն պես կրկին կապ հաստատեցինք ԲԿ-ի հետ, սակայն մեզ փոխանցեցին, որ իրավասու չեն նման տեղեկատվություն տալու, որովհետեւ չգիտեն՝ իրականում մենք ով ենք, որտեղից ենք զանգել, լրագրո՞ղ ենք, թե՞ չգիտեմ ով։

Հիշեցրինք, որ կես ժամ առաջ խոսել ենք եւ ինֆորմացիա ստացել։ Պատասխանեցին․ «Հիմա չենք կարող»։ Փոխարենը ոստիկանության մեր աղբյուրները հաստատեցին, որ նույն օրը երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հիվանդանոց ժամանած ոստիկաններին տեղեկացրել է, որ ընկել է, վնասվածքներն էլ դրա պատճառով է ստացել։ Երբ հակադարձել են, թե սա ընկածի բան չէ, ծեծվածն անդրդվելի է մնացել եւ որոշել է արագ դուրս գրվել հիվանդանոցից՝ հետքերը թաքցնելով։ Ֆրանգուլյանի մտերիմների կարծիքով՝ երիտասարդը խուսափել է հետագա վենդետաներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

Այլ լուրեր

Կարդալ նաև