Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. ԱԱԾ

Կիսվել

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական գործ է հարուցվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։

«Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում) հարուցվել է քրեական գործ: Գործը փոխանցվել է դատախազությանը»,– ասաց նա։

Մեր տեղեկություններով՝ Աթոյանը 2011—2018 թվականներին պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափի գումար` 350-400 մլն դրամ:

Այլ լուրեր

Կարդալ նաև