«Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հուլիսի 29-ին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Գավառի բաժանմունք այն մասին, որ իրեն սպառնացել են:
Տիգրան Արզաքանցյանի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գտնվող Վիտալի Գրիգորյանցը` հեռախոսազրույցում: Գրիգորյանցը, մասնավորաբար, 2021 թ. հուլիսի 21-ին Տիգրան Արզաքանցյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Տիգրան Արզաքանցյանին որպես թշնամի է ընդունում եւ պատժելու է նրան:
Տիգրան Արզաքանցյանը ոստիկանությանը ներկայացրած դիմումում գրել է, որ «ճանաչելով Գրիգորյանցին` նրա սպառնալիքները դիտարկում է որպես իր կյանքին սպառնացող իրական վտանգ»: Տիգրան Արզաքանցանի դիմումի առիթով ոստիկանությունում այժմ նյութեր են նախապատրաստվում: