Վիրավորում ստացած զինծառայողներից 5-ն աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում

Կիսվել

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տղաներից հինգն աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում։

«Մեր Զինվորները կունենան աշխատատեղ ԱԱԾ-ում:

ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ՝ Հայրենիքի պաշտպանի կենտրոնում իր ղեկավարած կառույցի աշխատակիցներն այսօր կազմակերպել էին հարցազրույց՝ մեր վիրավոր տղաներին աշխատանքի տեղավորման նպատակով:

Ըստ հարցազրույցի նախնական արդյունքների՝ 5 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում», — Facebook-յան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Հիշեցնենք՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ Արթուր Վանեցյանը վստահեցրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ են իրենց մոտ աշխատանքի ընդունել ծառայության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին։         

Սկզբնաղբյուր՝ aysor.am

 

Այլ լուրեր

Կարդալ նաև