26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

Վարչապետն ուժայիններին հանձնարարել է պարզել, թե «հայաստանցի», «ղարաբաղցի» պիտակավորումների «քամին որտեղից է փչում»

Կիսվել

«Փաստ» օրաթերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Արցախում տեղեկություններ են պտտվում՝ կապված Հայաստանի և Արցախի իշխանական վերնախավերի վերջին շրջանի հարաբերությունների և «հայաստանցի», «ղարաբաղցի» պիտակավորումների հետ կապված:

Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժայիններին, որպեսզի ընդհանուր տեղեկատվական դաշտում մոնիթորինգ անցկացնեն՝ հասկանալու համար, թե այդ պիտակավորումների, որակումների ու պառակտումների «քամին որտեղից է փչում», և, որ ամենակարևորն է, ովքեր են «կողքից» այս թեման շահարկում:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ հնարավոր է դա մանևրելու տարբերակ է, որպեսզի ցույց տան, որ ՀՀ իշխանությունները հակված չեն այդ թեման սրել: Տեղեկությունների համաձայն, Փաշինյանի հանձնարարականով ցանցերում այս թեմայով խորքային մշտադիտարկումներն արդեն սկսվել են՝ իրավիճակը առավել հստակ պատկերացնելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այլ լուրեր

Կարդալ նաև