Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Ստանդարտ սցենարով…
Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով։
Դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասները կներկայացնեմ քիչ ավելի ուշ»,-գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանին իրավապահները բերման էին ենթարկել։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրել էր, որ առանց ծանուցման են բերման ենթարկել։ Նա նշեց, որ իրավապահ մարմինները իբր փորձել են մի քանի անգամ ծանուցագիր ներկայացնել, սակայն տանն իբրև մարդ չի եղել, չեն կարողացել ծանուցագիր ներկայացնել:
«Ինքնաձիգերով դիմակավորված անձանց ներկայությունն այս իրավիճակի համար լիազորությունների անցում է, ըստ իս, որովհետև մենք չենք կարող այսպիսի իրավիճակում մարդուն պառկացնել գետնին, իբր գործողություն ես իրականացնում: Դու չես կարող հիմնավորել, թե իբր վնասազերծում ես: Եթե վտանգ տեսնենք, այո, կարող ես, բայց ի՞նչն է վտանգը: Պաշտոնական լիազորությունների անցման մեջ տուգանքով պատժվող հանցագործության համար, որը անձի և առողջության համար որեւէ վտանգ չներկայացնող հանցագործություն է, ինքնակամ ներկայացած անձին ոստիկանության շենքի մոտ բռնությամբ իբր բերման ենթարկել, ակնհայտ է, որ այլ նպատակներ է հետապնդում»,-հայտնել էր փաստաբանը:
Նշենք, որ Մխիթար Զաքարյանը մի քանի օր առաջ Մեղրիի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։ Նա տեղեկացրել էր, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորի մանդատը։