Սթափ արձագանքի սպասումն իրավապահ մարմիններց

Կիսվել

ԱԱԾ պահեստազորի սպաների միության կոշտ արձագանքը:


Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։ Հաշվի առնելով խնդրո բացառիկությունը՝ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը նախանձախնդիր է լինելու հարուցվածի ողջ ընթացքի հետևողական լուսաբանման հարցում, հետևելու է, որ բոլոր մեղավորները պատասխանատվություն կրեն օրենքի ողջ խստությամբ, մանր «ձկներով» բավարարվելու փորձ չարվի։

Մեր զավակների մասունքները ոչ երեկ, ոչ էլ առաջին օրն են հայտնվել դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի ու նման այլ մասնաճյուղերում։ Այդ մասին հաստատապես տեղյակ է եղել ինչպես Առողջապահության ներկայիս նախարարը (հասարակական հնչեղության մակարդակով նա ընդունել է մեղքի իր բաժինը), այնպես էլ նրա նախորդը, ով իշխանական բուրգի հանգուցային դերակատարներից է։

Հարկավ մենք համոզված չենք, որ Արսեն Թորոսյան մակարդակում օղակը փակվում է։ Այդպես կարծելու հիմքերը տվողը ՀՀ վարչապետի ժ/պ-ն է, ում հավաստմամբ առողջապահության նախարարը չի կարող «ամեն օր գնալ և բոլոր տեղերը պտտվել»։ Ահա թե պետական բարձր մակարդակով ինչի են հավասարեցվում մեր զոհերի մասունքների նկատմամբ վերաբերմունքն ու պահպանման տեղերը։

Սթափ արձագանքի մեր սպասումը մեր իրավապահ մարմիններից է՝ հավատարիմ մնալ իրենց մասնագիտական կոչմանն ու մինչև վերջին մարդն ի հայտ բերել ազգային այս խայտառակության հեղինակներին։

Այլ լուրեր

Կարդալ նաև