Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Compromat.am-ի տեղեկություններով` այսօր առավոտյան շտապօգնության խումբն ահազանգով մեկնել է գյուղի տներից մեկը և արձանագրել, որ տանը երիտասարդ աղջիկ ու տղա են մահացել։ Անմիջապես տեղեկացրել են իրավապահներին։
Մահացած աղջկա դին հայտնաբերվել է լոգարանում։ Նա 26 տարեկան էր։ Տղայի դին էլ ընկած է եղել տան հյուրասենյակում։ Նա մի քանի օրից կդառնար 30 տարեկան։ Տղամարդն ապրում էր Աշտարակ քաղաքում։
Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի՝ նրանք ընկերություն էին անում։ Երիտասարդներին այդ վիճակում գտել է աղջկա մայրն ու ահազանգել 1-03։
Նախնական վարկածով՝ մահվան պատճառ է հանդիսացել գազի արտահոսքը։ Վարկածը վերջնականապես կպարզվի փորձաքննությունների արդյունքում։