10.1 C
Yerevan
Երկուշաբթի, 4 Նոյեմբերի, 2024

Ռուբեն Թաթուլյանին Ռուսաստանից վտարելու մասին լուրերը կեղծ են

Կիսվել

Նախորդ օրը մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրից վտարել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանին:

 «Պուտինը երկրից վտարել է գործարար Ռուբեն Թաթուլյանին» վերտառությամբ հոդվածը չի համապատասխանում իրականությանը և բացահայտ ապատեղեկատվություն է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ հեռախոսազրույցում  հայտնեց Թաթուլյանը, ով հերքեց լուրն ու հորդորեց լրագրողներին չգայթակղվել սենսացիոն վերնագրեր օգտագործելու հնարավորությունից և ցուցաբերել մասնագիտական բարձր ունակություններ: Ռուբեն Թաթուլյանը նշեց նաև, որ շարունակում է զբաղվել գործարարությամբ և նոր բիզնես ծրագրերի իրականացմամբ:

Մեր տեղեկություններով` Թաթուլյանը հիմա գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքի «Ռից Կառլտոն» հյուրանոցում` երկու նախարարի ընկերակցությամբ:

Այլ լուրեր

Կարդալ նաև