ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը պարզեցվել է. Պետդուման ընդունեց օրենքը

Կիսվել

Պետդուման երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է Ռուսատանի Դաշնության քաղաքացիության շնորհման ընթացակարգի պարզեցման մասին օրինագիծը:

Այս մասին գրում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: Օրենդրական նախագծին կողմ են եղել բոլոր խմբակցությունները:

Օրենքը նախագահին հնարավորություն է տալիս որոշելու, թե որ օտարերկրացիները պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն:

Պարզեցված սխեմայով քաղաքացիություն ստանալու դիմումատուները ազատվում են հետևյալ պարտադիր պահանջներից`

ՌԴ-ում բնակություն  հինգ տարի ժամկետով,

ապրուստի հաստատված իրավական աղբյուրի առկայություն,

այլ քաղաքացիության առկայություն,

ռուսերենի իմացություն:

Անդրեյ Իսաևը, «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալը, նախօրեին լրագրողներին բացատրեց, որ օտարերկրյա պետության քաղաքացիության մասին ծանուցելու կարգի այդպիսի բարելավումը հատկապես կարևոր է Ուկրաինայի քաղաքացիների համար:

«Ռուսաստանում  3-4 միլիոն ուկրաինացի կա, և ոմանք չեն վերադառնալու Ուկրաինա: Քաղաքացիություն ստանալու պահանջներից մեկը այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելն է, բայց Ուկրաինայի իշխանությունները չեն շտապում քաղաքացիությունից հրաժարումը հաստատել», – ասել է նա: Միաժամանակ պարզեցվում է հայրենադարձներին քաղաքացիություն շնորհելու կարգը: Նրանք կկարողանան դիմում ներկայացնել ոչ թե գրանցման, այլ գտնվելու վայրից:

Այլ լուրեր

Կարդալ նաև