2018 թ. հոկտեմբերին Գլենդել քաղաքում մահափորձի ենթարկվեց Ռաֆայել Մարդոյանը՝ Քյավառցի Ռաֆոն:
Կրակոցներն արձակվել էին Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ: Վերջինիս վիրավոր ու ծանր վիճակում արագորեն տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը: Ռաֆայել Մարդոյանի ողջ մնալը բժիշկները հրաշք համարեցին, որովհետև հրազենից արձակված կրակոցները միլիմետրի տարբերությամբ էին շրջանցել Մարդոյանի սրտի հատվածը:
Երկու անգամ էլ Հայաստանում են փորձել սպանել Քյավառցուն։ Մահափորձերն ավարտվել են այլոց մահերով։ Մեկ անգամ էլ մահափորձը չի ստացվել Մոսկվայում։ Այսօր Երեւանի կենտրոնում հնչած կրակոցների թիրախը էլի նույն մարդն է եղել, բայց սպանվել է նրա հետ այդ պահին եղած անձը:
Գոհար Վեզիրյան