Ռազմագերիները վերադարձվել բացառապես գեներալ Մուրադովի և ռուսական կողմի ջանքերով։ Ռուսական կողմն է ձեռք բերել նշված պայմանավորվածությունը։
2021 թվականի հունիսի 12-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները:
Այս մասին տեղեկացնում է Trend.az կայքը` հղում տալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը:
Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ականապատ քարտեզը իրենից մեծ արժեք ներկայացնող փաստաթուղթ էր, որի դիմաց իրականում պետք է վերադարձվեին բոլոր ռազմագերիները։