26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

Պապիկյանը խոշոր վթարի հեղինակ. 11 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Կիսվել

«Այսօր Վայոց ձորի մարզից Երևան գալու ճանապարհին, մեր տեղեկություններով, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։

Վթարի պատճառով մեքենայի մեջ գտնվող 11 տարեկան երեխան, մեր տեղեկություններով, մեքենայից դուրս է ընկել ու հայտնվել բավականին հեռու։

Այս պահին երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Սուրեն Պապիկյանի օգնականները արագ հանել են մեքենայի պետհամարանիշները։ Իշխանություններն ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար։

Ի դեպ Սուրեն Պապիկյանը գտնվել է մեքենայի մեջ։

Հատկանշական է, որ ոստիկանության կայքում դեպքի մասին տեղեկատվությունը  ներկայացված է, սակայն բնականաբար, գրված չէ, թե ովքեր են գործող անձինք»։

Այլ լուրեր

Կարդալ նաև