Պայմանավորված պատերազմով Արցախը հանձնած Նիկոլը, նույն կերպ Երասխն ու մնացած գյուղերն էլ կհանձնի

Կիսվել

Այս օրերին հաճախ ենք լսում կարծիքներ, որ Երասխում, Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանային միջադեպերը նպատակ ունեն վախեցնել հայ ժողովրդին: Պլանը հետևյալն է, երբ Նիկոլը Ադրբեջանին հանձնի տարածքներ արդեն ՀՀ սուվերեն տարածքից, վախեցած մարդիկ դա չեն դիտարկի որպես դավաճանություն, այլ կասեն. «ոչինչ, թող էդ մի քանի գյուղն էլ տա, մենակ կռիվ չլինի»:

Այս կարծքիներն ու եզրակացությունները պատահական չեն և ունեն լուրջ հիմքեր, քանզի արդեն փաստերով ապացուցված է, որ Նիկոլը 44 օրյա պատերազմը տարել է պլանավորված և ունեցել է մեկ նպատակ. տալ հազարավոր զոհեր և վիրավորներ, մարտի դաշտում ստեղծել քաոսային իրավիճակ, հանձնել Շուշին ու Հադրութը, որպեսզի հայ ժողովրդի մեջ սեփական հողը պաշտպանելու ձգտումը վերացնի և փոխարինի պարտվածի վախով: Ցավոք, ինչ որ առումով Նիկոլի մոտ դա ստացվեց, և նա կրկին կարողացավ զավթել իշխանությունը՝ խաբելով մարդկանց և կեղծելով ընտրությունները: Մնում է հասկանալ, թե հիմա ինչ կլինի, երբ Նիկոլը հանձնի 30 տարուց ավել հայերով բնակեցված Հայաստանի գյուղերը:

Այլ լուրեր

Կարդալ նաև