Ուղևորը դուրս է թռել ընթացքի մեջ գտնվող ինքնաթիռից

Կիսվել

Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ուղևորը դուրս է թռել ընթացքի մեջ գտնվող ինքնաթիռից օդաչուի խցիկ ներթափանցելու փորձից հետո, հաղորդում է BBC News-ը:

Ուրբաթ տղամարդը, որի ինքնությունը հայտնի չէ, բացել է ինքնաթիռի դուռն ու փախուստի դիմել վթարային ելքով, հայտնել է Դաշնային ավիացիոն վարչությունը: Նա բերման է ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Անձնակազմի անդամները հայտնել են, որ տեսել են՝ ինչպես է ուղեւորը վեր կացել իր տեղից, երբ ինքնաթիռը գտնվում էր ընթացքի մեջ թռիչքուղու վրա: Նրանք ասել են, որ նա թակել է օդաչուի խցիկի դուռն ինքնառիթի վթարային ելքով դուրս գալուց առաց:

Դեպքը տեղի է ունեցել SkyWest Airlines ավիաընկերության ինքնաթիռում:

ԱՄՆ-ում գրանցվել է չվերթների ժամանակ միջադեպերի թվի աճ: Այս տարի գրանցվել է շուրջ 3000 միջադեպ:

Այս ամիս ավելի վաղ FAA հայտարարել էր, որ այդ միջադեպերի մեծ մասը կապված է դիմակներ կրելու մերժման հետ:

Գործակալությունը հայտնել է, որ մայիսի 25-ի դրությամբ գրանցվել է շուրջ 394 դեպք, երբ ուղեւորները միջամտել են անձնակազմի անդամների աշխատանքին:

Դա երկու անգամ գերազանցում է անցած տարվա ցուցանիշը, երբ հետաքննվել էր 183 դեպք:

Այլ լուրեր

Կարդալ նաև