Ու՞մ դողալուց ես խոսում, այ տառական, նոյեմբերի 9-ին պախկվել էիր եսիմ ուր ու վախենում էիր քիթդ դուրս հանել. Վահե Հակոբյան

Կիսվել

Օրերս անհավասարակշիռ հերթական բղավոցների ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ մասնավորաբար սպառնալիքներ հնչեցնելով կոմբինատի սեփականատերերի հասցեին, մասնավոր տնտեսական գործունեությանը միջամտելու հայտարարություններ անելով, ինչպես նաև իրեն թույլ տալով այլ «խոստումներ», որոնք, մեղմ ասած, որևէ կերպ չեն տեղավորվում Հայաստանի օրենսդրության սահմաններում:

Երեկ Հայտարարությամբ է հանդես եկել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը՝ մասնավորաբար նշելով» «Անընդունելի ենք համարում որպես տարբեր քաղաքական զարգացումների մեղավոր «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը կարգելը, առավել ևս դա նախապես պլանավորված և հետևողականորեն իրագործելը՝ ընկերության շուրջ արհեստական «անցուդարձ» ստեղծելով»:

Հաշվի առնելով, որ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ առանձնահատուկ անդրադարձ է կատարում նաև Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանին՝ օրերս մասնավորաբար խոսելով «ոտքերը դողալու», «աչքերում աստղեր տեսնելու» մասին, «Փաստը» դիմեց պարոն Հակոբյանին՝ մեկնաբանելու խնդրանքով: Ի պատասխան՝ Վահե Հակոբյանն ասաց. «Աչքերում աստղեր տեսնելու մասին խոսում ա մի լակոտ, որը ողջ կյանքը էժան պորտվեյն լակելով երազում էր գոնե 3 աստղանի կոնյակ խմել, վերջը 2018-ին հասավ իր երազանքին ու էդ օրվանից էնքան ա լակում, որ ինքն էլ չի հասկանում՝ որտեղ ինչ ա դուրս տալիս։ Ու՞մ դողալուց ես խոսում, այ տառական, նոյեմբերի 9-ին պախկվել էիր եսիմ ուր ու վախենում էիր քիթդ դուրս հանել։ Այսօր էլ ամեն տեղ շրջում ես 2000 ոստիկանով ու նույնիսկ զուգարան գնում ես զրահաբաճկոնով։ Ինչպես կասեին չսիրածդ օսկարակիր «Կնքահայրը» ֆիլմում, «Նիկոլ, քո գոյությունը վիրավորում է մեր ազգի բանականությունը»»։

Այլ լուրեր

Կարդալ նաև