Շվեյցարիայում զինծառայությունը տևում է 260 օր, այն էլ` մի քանի տարվա ընթացքում: Այսինքն` այդ տարիների ընթացքում, քաղաքացին պետք է 260 օր ծառայի բանակում, որի ընթացքում իր մարտական զենքը և զինամթերքը պահում է իր տանը: Զորացրվելուց հետո էլ` այդ զենքն, արդեն առանց զինամթերքի` պահում է իր տանը, մինչև լրանա զինապարտության տարիքը, որպեսզի պատերազմի ժամանակ շուտ կարողանան ներկայանալ զորամաս, առանց զենք ստանալու վրա ժամանակ ծախսելու: Ուշադիր եղա՞ք` Շվեյցարիայում: Այդ երկրում մոռացել են ինչ է պատերազմը, ավելի շուտ` չգիտեն էլ` ինչ է դա:
Вернемся к нашим баранам. սահմանամերձ գյուղերում, որտեղ ամեն օր կրակում են և գերի վերցնում, հավաքել են նույնիսկ որսորդական զենքերը: Ով ունի օրինական զենք, իրենց ապօրինի, վանոյական ռեյդերի ժամանակ` բերման են ենթարկում և նեղություն տալիս: Էլ չեմ ասում, որ մտքերով չի անցնում, գոնե սահմանամերձ շրջանի բնակիչներին զինեն մարտական զենքով:
Բա դավաճանն էլ պոզով-պոչովա՞ լինում: