Ով է ղեկավարելու «Պատիվ ունեմ»-ին աջակցող «ուղեղային կենտրոնը»

Կիսվել

Մամուլն արդեն գրել է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մասնագիտական մեծ թիմ է հավաքում, որպեսզի ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության գործունեությունը դարձնի բարձր պրոֆեսիոնալիզմի: Մեզ հաջողվեց պարզել, որ այս գործը հանձնարարվել է նույն կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին, որն արդեն մեծ ակտիվությամբ սկսել է «ուղեղային կենտրոնի» ստեղծման ու կենտրոնը բարձր որակավորում ունեցող փորձագետ մասնագետներով համալրման աշխատանքները: Նույն աղբյուրը հայտնում է նաև, որ ստեղծվող խոշոր ուղեղային կենտրոնը ղեկավարելու է անձամբ Արսեն Բաբայանը:

Ձևավորվող կենտրոնի առջև դրվել է պետաիրավական, մարդու իրավունքների, պաշտպանության և անվտանգության, ֆինանսատնտեսագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, տնտեսական, բնապահպանական, ընդերքօգտագործման, սոցիալական և մշակութային ոլորտների մշտադիտարկումը, միջազգային ինտեգրացիոն գործընթացներում առկա իրավիճակի հետազոտումը, օրենսդրական լուծում պահանջող խնդիրների վերհանումը և դրանց լուծում տալու առաջարկություններ ներկայացնելը:

Ստեզծվող կառույցի մասին տեղեկություններ ստանալու նպատակով կապ հաստատեցինք Արսեն Բաբայանի հետ, վերջինս, սակայն հայտնեց, որ այս փուլում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվում որոնց վերաբերյալ տեղեկություններ կհայտնեն ըստ նպատակահարմարության, անհրաժեշտության և հայտնելու ժամանակահատվածի որոշման:

Այլ լուրեր

Կարդալ նաև