Ո՞ր գործողություններն են համարվում ինքնիրավչություն

Կիսվել

Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելն է, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին:

 Ի՞նչ է սա նշանակում. անձը իրականացնում է իր իրական կամ ենթադրյալ իրավունքները, սակայն օրենքով չնախատեսված, օրենքին հակասող միջոցներով(ինքնագլուխ):Նշված հանցագործությունը պատժվում է տուգանքով՝ 300 000 ՀՀ դրամից 500 000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով՝ 400 000 –ից 800 000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

#Compromat

 

Այլ լուրեր

Կարդալ նաև