26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահը

Կիսվել

Հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի  կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։

Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտնում է իր ցավակցությունը մահացածի հարազատներին։

Նշենք, որ Մհեր Եղիազարյանը 2018 թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր՝ կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպքի մեջ կասկածվելու համար:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատաս­խա­­նա­տու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատ­վածում, անձամբ կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխա­տանքի տեղա­վորելու, ծառայողական առաջխաղացման կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվա­կով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խար­դախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնա­պես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ­:

Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից հացադուլի մեջ էր:

Այլ լուրեր

Կարդալ նաև