Նիկոլն ունի՞ հավելյալ «բանավոր պայմանավորվածություն» իր «կիրթ» գործընկերոջ հետ

Կիսվել

Արտգործ նախարարն իր հրաժարականի տեքստում ակնարկում է պետական դավաճանության մասին…

Դավաճանությունն այնքան ակնհայտ է, որ դրան մասնակից չեն ցանկանում դառնալ անգամ դավաճանական խմբակի ներկայացուցիչները։

ՀՀ արտգործ նախարարն իր հրաժարականի տեքստում Հայաստանում կատարվողն ուղղակիորեն որակեց որպես պետական դավաճանություն։
Խոսելով իր հրաժարականի պատճառների մասին՝ Այվազյանն ընդգծեց, որ իր պաշտոնավարումն այս օրհասական իրավիճակում միտված է եղել պետությանն օգնելուն և որևէ կերպ չի ցանկանում մաս դառնալ Հայաստանի սուվերենությանը սպառնացող գործընթացների իրականացմանը։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի կարևորագույն պաշտոնյաներից մեկի այսօրինակ հայտարարությունը ոչ այլ ինչ է քան հաղորդում հանցագործության մասին, այն է՝ պետական դավաճանության։

Այսքանից հետո պետական դավաճանին քվեարկող յուրաքանչյուր ոք հավասարպես կրելու է դավաճանության խարանն ու պատասխանատվությունը։

Հիշեցնենք, որ Այվազյանը պաշտոնը ստանձնել էր կապիտուլացիոն ակտի ստորագրումից հետո, և սա վկայում է այն մասին, որ նիկոլն ունի հավելյալ «բանավոր պայմանավորվածություններ» իր «կիրթ» գործընկերոջ հետ։

 

Այլ լուրեր

Կարդալ նաև