3.1 C
Yerevan
Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024

Նիկոլների նոր օրենքով մեկ պատգամավորը ամսական կստանա 1 միլիոն դրամ՝ միջին թոշակից 28 անգամ ավելի շատ գումար

Կիսվել

Հայաստանում.

1. Նվազագույն ամսական աշխատավարձը 68.000 դրամ է:
2. Միջին աշխատավաձը` 183.760 դրամ (սրա մեջ հաշված են նաև միլիոններ ստացող նախարարների ու պատգամավորների աշխատավարձները, իրական միջինը ավելի ցածր է)։
3. Միջին թոշակը մոտ 35.000 դրամ է:
4. Ուսուցիչների միջին աշխատավարձը՝ 80.000 դրամ:

Սա կարդացի՞ք չէ, դե հիմա հիշեք, որ պատգամավորների ամսական աշխատավարձ + պրեմիա գումարը կազմում է մոտ 750-800 հազար դրամ: Սրանից բացի դրանք ստանում էին նաև 50.000 դրամ ձեռքի ծախսի փող: Այսօր երկու նիկոլական պատգամավորի հնարած օրենքը ընդունեցին, որով այդ 50.000-ը դարձավ 250.000:

Այսինքն պատգամավորները արդեն կստանան ամենաքիչը 1 միլիոն դրամ փող ամեն ամիս: 14 անգամ ավելի շատ քան նվազագույն աշխատավարձը, 28 անգամ ավելի շատ քան միջին թոշակը, 5 անգամ ավելի շատ քան միջին աշխատավարձը, 13 անգամ ավելի շատ քան ուսուցիների աշխատավարձը:

Այլ լուրեր

Կարդալ նաև