Նիկոլի ասած ապագան շատ թանկ արժե. 2021-ի գնաճն աննախադեպ է

Կիսվել

Ըստ Նիկոլի վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ 2021 թվականի հունիսին 2020 թվականի հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է չտեսնված չափերի գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում եղել է 17.5% գնաճ: Կաթնամթերք և պանիր ապրանքախմբում՝ 10.4%: Ձվի գինը աճել է 41.4%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 43.2% գնաճ: Խոզի մսի գինը աճել է 25.0%-ով: Արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը կազմել է 87.3%: Գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 59.2% և 47.1%:

Հատկանշական է, որ նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մարդկանց աշխատավարձերը, թոշակները և նպաստները մնացել են գրեթե նույնը։ Իհարկե, բացառություն են կազմում պետական բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց եկամուտները շարունակաբար աճում են։

Այլ լուրեր

Կարդալ նաև