Երկու օր առաջ հրապարակվեց մի ձայնագրությունը, որտեղ լսում էինք, թե ինչպես են Էջմիածնի քաղաքապետը և Նիկոլի սրտի նախարար Պապիկյան Սուրենը Նիկոլին անվանում հոգեկան, անկայուն և այլն: Բայց խոսակցության մեջ կարմիր գծով անցնում էր մի շատ կարևոր փաստ:
Անգամ Նիկոլի նեղ թիմի անդամները զոմբի են անվանում այս ամենից հետո Նիկոլին աջակցողներին:
Այսինքն երբ Նիկոլը բեմից ասում է, թե իրեն աջակցողներին զոմբի են անվանում, նա պետք է իմանա, որ այդպես են ասում նաև ամեն օր իր կողքին կանգնողները, քանի որ միայն զոմբին կարող է այսքանից հետո առանց հասկանալու հավատալ Նիկոլին:
Միայն զոմբին կարող է ասել հետևյալը. «Այո, թող Ալիևը մեզ կոտորի»: Իսկ այս արտահայտությունը բառացի ցիտված է մի նիկոլական կնոջից, Նիկոլի հերթական միտինգի ժամանակ: