Մի քանի ամիս առաջ սկսվեց ԼՏՊ-ի մասնակցությամբ տեսանյութի տարածումը, որտեղ ասվում էր հողերի հանձնման մասին։ Դրանից ավելի առաջ շրջանառվում էր այն լուրը, որ Նիկոլը Տոնոյանին անպայման ազատելու է, որին ի պատասխան՝ Տոնոյանը քմծիծաղ էր տալիս․․․
Արդեն վերջին երկու ամիսների ընթացքում էլ ավելի ինտենսիվ սկսվեց հողերի հանձնման թեման շրջանառվել՝ նիկոլի գիրք կոչվածի մեջբերումներով, լևոնի բարբաջանքներով․․․
Տոնոյանը անխռով պատասխանեց՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց։ Նիկոլի տղան հենց զորացրվեց, պատահական ձևով հաջորդ օրը սկսվեցին Տավուշի ուղղությամբ ռազմական գործողությունները /հետաքրքիր է: Նիկոլը երեկ ԹՌԱՎ Հայաստանից․ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ԵՐԿՐԻՑ /դրա գերագույն գլխավոր հրամանատար լինելն ուր մնաց/։ Տոնոյանը ոնց ասել էր, այդպես էլ վարվեց և գնում է միայն առաջ՝ հավատարիմ մնալով իր արած արտահայտությանը։ Նիկոլը բանավոր կերպով իր դասալիքների հետ զինվորի կողքին է։
Իրականության արձանագրում՝ Նիկոլն ուզում էր ազատվել Տոնոյանից՝ փոխարենը հերթական դպրոցականին բերելով, որ հեշտացներ հողերի հանձնումը։ Տոնոյանը այն ոսկորն է, որ մնաց կոկորդում․․․
Երկու տարի ոչ մի ոլորտում լավ բան չի լինում, բացի բանակից․ գոնե սնունդը լավացավ։ Նկատեք՝ սա Տոնոյանի ձեռքբերումն է, նիկոլի հետ կապ չունի։ նիկոլի հետ կապ ունի թորոսյան արսենը, պատգամավորները, նախարարիկները, սեքսիստ բաթոյանը ու ոչ մի լավ բան․․․
Տոնոյանին չխառնեք էդ ստորի հետ․․․․
Հ․Գ․ ՆԻԿՈԼ, ԻՆՉ ԷԼ ԱՆԵՍ, ՈՆՑ ԷԼ ՁևԱԿԵՐՊԵՍ ԱՐԱԾԴ ՈՒ ՉԱՐԱԾԴ, ՀԻՇԻՐ ՈՒ ՄԵԾԵՐԻԴ ՓՈԽԱՆՑԻՐ՝ ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐ ՀԱՍՏԱՏ ԳԻՏԵՆ, ԹԵ ԴՈՒ ԻՆՉ ԵՍ ԿԱՏԱՐՈՒՄ, ՈՒՄ ԱՍԱԾՆ ԵՍ ԿԱՏԱՐՈՒՄ, ՈՒՄ ԽԵՂԿԱՏԱԿՆ ԵՍ, ՔԱՆԻ ՊԼԱՆ ԵՔ ՁԱԽՈՂԵԼ ՈՒ ՈՆՑ ԵՔ ԽԱՅՏԱՌԱԿ ՁևՈՎ ՎԵՐՋԱՑՆԵԼՈՒ։
Հա, ի դեպ, ձեր կառավարման սեղանը քանդված է:
Խմբագրական