10.1 C
Yerevan
Երկուշաբթի, 4 Նոյեմբերի, 2024

Մոսկվայում սպանված Աշոտ Բոլյանը կասկածվում էր «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության պատվիրատուն լինելու մեջ

Կիսվել

«օրենքով գողի» սպանության համար քրեական աշխարհը դաժան է պատժում։


Ռուսական ԶԼՄ-ները շրջանառության մեջ են դրել այն վարկածը, որ երևանցի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի՝ (Մասիվցի Անդիկ) սպանության պատվիրատուն կարող էր լինել՝ Աշոտ Բոլյանը։

Հայաստանի և Ռուսաստանի ոստիկնության օպերատիվ աշխատակիցները ստուգում էին հնարավոր բոլոր տվյալները, պարզելու համար, թե որքանով և ինչ չափաբաժնով կարող էր Աշոտ Բոլյանը լինել «օրենքով գողի» սպանության պատվիրատուն։

Հիշեցնենք, որ «օրենքով գող»՝ Մասիվցի Անդիկին սպանել էին այս տարվա ամռանը, հուլիսի 4-ին և ըստ ոստիկանության այդ սպանությունը պատվիրված էր։

Նշենք նաև, որ ըստ Ռուսաստանի քննչական կոմիտեի՝ Բոլյանին սպանել են նոյեմբերի 13-ի երեկոյան, Նախիմովյան պողոտայում, Բոլյանը տեղում մահացել է իր մեքենայի մոտ:

Աշոտ Բոլյանը Կայարանցի Թևոսիկ անունով հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր Արթուր Սաֆարյանի սպանության գործով առանցքային վկա էր: Նա մտերիմ հարաբերություններ ուներ Իսրայել Սարգսյանի հետ, որը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել Արթուր Սաֆարյանի սպանությունը Մովսես Ներսիսյանին պատվիրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու համար Մովսես Ներսիսյանին սպանելու համար:

Բոլյանը նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել նաև սպանված Արթուր Սաֆարյանի, Սաֆարյանների մտերիմ Տիգրան Ասատրյանի հետ, որը մեղադրյալ է եղել Արթուր Սաֆարյանի սպանության գործով, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Աշոտ Բոլյանը Արթուր Սաֆարյանի սպանության գործով ցուցմունք է տվել և հայտնել, որ Արթուր Սաֆարյանն ու Իսրայել Սարգսյանը մոտ ընկերներ են եղել՝ բացառելով, որ Սարգսյանը կարող էր շարժառիթ ունենալ Սաֆարյանին սպանելու կամ նրա սպանությունը պատվիրելու համար:

Աշոտ Բոլյանը նաև ցուցմունք է տվել այն մասին, որ կասկածներ ունի, թե Սաֆարյանի սպանությունը, պատվիրել է Տիգրան Ասատրյանը: Ըստ Բոլյանի ցուցմունքի՝ Տիգրան Ասատրյանն իրեն ասել է, որ Թևոս Սաֆարյանն իրեն ֆինանսապես «գցել է»:

Բոլյանը հայտնել էր նաև, որ երկու անգամ իր դեմ մահափորձ է եղել, փորձել են սլաքներն ուղղել դեպի Կայարանցի Թևոսը, բայց…. Նա չէր շարունակել խոսքը:

#Compromat   

Այլ լուրեր

Կարդալ նաև