Մոսկվայում հայ բիզնեսմենի սպանության կասկածյալին քննիչները գտել են

Կիսվել

Ռուսաստանում ձերբակալվել է գործարար Գևորգ Թումանյանի սպանության մեջ կասկածվող տղամարդը։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը։

31–ամյա գործարարին գնդակահարել են Միտիշչենսկի շրջանում մարտի 14–ին։ Հարձակվողը սպասել է զոհին Բորիսովկա փողոցում գտնվող տան մուտքի մոտ ու առնվազն երեք անգամ կրակել է նրան։

Քննիչները քրեական գործ էին բացել։ Հայաստանի ԱԳՆ–ն հաստատել է, որ տղամարդը ՀՀ քաղաքացի էր։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 31–ամյա ծանոթին սպանելու մեջ մեղադրվող 32–ամյա տղամարդու համար որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել զենքի ապօրինի շրջանառության հոդվածով։

Նշվում է, որ կասկածյալին ձերբակալել են Սանկտ Պետերբուրգում։ Նա հրաժարվել է ցուցմունք տալուց` հղում անելով  ՌԴ Սահմանադրության 51–րդ հոդվածին։

Այլ լուրեր

Կարդալ նաև