Ըստ մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովի աղբյուրների ՝ Փաշինյանը մնացել է երկու իրական դաշնակիցների հույսին: Նրանք են օլիգարխ` Գրզոն, և Հայաստանի գլխավոր դատախազ` Արթուր Դավթյանը:
Մի քանի օր առաջ Դավթյանը եղել է Սյունիքում և փորձել ճնշումներ գործադրել տեղի ղեկավարների և անվտանգության տեղական պաշտոնյաների վրա:
Հիմնական պահանջն այն է եղել, որ Փաշինյանը պետք է հաղթի Սյունիքում: Նա անհնազանդներին սպառնացել է քրեական գործերով և պարծեցել, որ սերտ կապերի մեջ է Ռուսաստանի գլխավոր դատախազ Կրասնովի հետ: Իբրև թե Կրասնովը սատարում է և՛ իրեն, և՛ Փաշինյանին:
Ցավալի է, որ Դավթյանը չի հասկանում, թե իչքան լավ են Մոսկվայում տեղյակ հայկական քաղաքական դասավորություններից:
Այսօր առավոտյան Դավթյանը դիմել է ՀՀ ԱԱԾ-ին `պահանջելով գնահատել նախկին արտգործնախարար Այվազյանի «դավաճանության» թեմայով գործողությունները: Հայաստանի գլխավոր դատախազը կարծում է, որ մերժելով երկրորդ փաստաթղթի ստորագրումը ՝ Այվազյանը դավաճանել է իր հայրենիքը: Միայն հիմա պարզ չէ, թե բացի Փաշինյանից ում է ծառայում Դավթյանը:
Ինչո՞ւ է Հայաստանի գլխավոր դատախազը պահանջում հօգուտ Ադրբեջանի ստորագրել երկրորդ կապիտուլացիոն պայմանագիրը: