Մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետ քաշման գործընթացը, սպասում ենք, որ ԱՀԿ ՄԽ համանախագահները համապատասխան պայմանավորվածություն բերեն Ադրբեջանի հետ, որպեսզի միանշանակ սկսենք զորքերի հետ քաշումը: Այս մասին Նորք-Մարաշում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել, որ անհետաձգելի քայլեր ձեռնարկվեն սահմանային լարվածությունը նվազեցնելու համար, ըստ էության առաջարկվել է, որ կողմերը զորքերը հետ քաշեն: Այս համատեքստում է արված հայտարարությունն անհետաձգելի քայլերի մասին: Շարունակությունն է կարևոր՝ ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ իրականացնել սահմանի դելիմիտացիա, դեմարկացիաԵս ուզում եմ ասել, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է գնալ այդ ճանապարհով, մենք պարաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետ քաշման գործընթացը, սպասում ենք, որ ԱՀԿ ՄԽ համանախագահները համապատասխան պայմանավորվածություն բերեն Ադրբեջանի հետ, որպեսզի միանշանակ սկսենք զորքերի հետ քաշումը:
Խոսքը մասնավորապես վերաբերում է Սոթք-Խոզնավար հատվածի մասին, որտեղ մայիսի 12-ից որոշակի լարվածություն ունենք:
Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո սկսել հենց այդ հատվածից սահմանային կետերի ճշգրտման աշխատանքները: Պատրաստ ենք նաև վերականգնել բանակցային գործընթացը Ղարաբաղի հարցը կարգավորելու նպատակով:Երևանը նաև ողջունում է գորիների վերադարձի վերաբերյալ կետը»,- ասաց նա:
Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սկսել զորքերի ետ քաշման գործընթացը ու սպասում են ադրբեջանական կողմից հետ պայմանավորվածության ձեռք բերմանը:
Փաշինյանը նշեց, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը բովանդակային առումով չի առնչվում Հայաստանի սահմանների ճշգրտման հետ: