Մարիխուանա ծխելը բարձրացնում է տղամարդկանց բեղունությունը. Հարվարդի համալսարան

Կիսվել

Հարվարդի համալսարանի գիտնականները անսպասելի բացահայտում են արել. կյանքում գոնե մեկ անգամ կանաբիս ծխած տղամարդկանց բեղունության մակարդալը բարձր է, քան նրանց մոտ, ովքեր երբեք այն չեն փորձել: Պարզվել է, որ մարիխուանայի սիրահարների սերմնահեղուկում ավելի շատ սերմնաբջիջներ կան:

Գիտնականները հետազոտել են 2000-2017 թվականներին վերցրած 662 տղամարդկանց սերմնահեղուկի նմուշները: Կամավորների միջին տարիքը 36 տարեկան է եղել, ընդ որում նրանց մեծամասնությունը բարձրագույն կրթություն է ունեցել: Նրանք բոլորը պետք է նաեւ հարցաթերթ լրացնեին, որտեղ մանրամասն պետք  է պատմեին կանաբիսի օգտագործման առաջին փորձի մասին:

Մասնակիցների 55 տոկոսը խոստովանել է մարիխուանա ծխելու մասին, նրանց 44 տոկոսը անցյալում նման փորձ է ունեցել, իսկ 11 տոկոսը հետազոտության ընթացքում շարունակել է թմրամիջոց ընդունել:

 Պարզվել է, որ նրանք, ովքեր թմրանյութ են օգտագործել, մեկ միլիլիտրում սերմնաբջիջների կոնցենտրացիան կազմել է 62.7 մլն, իսկ նրանք, ովքեր չեն փորձել կանաբիս՝ մեկ միլիլիտրում 45.4 մլն: Ընդ որում թմրանյութերի սիրահարների միայն 5 տոկոսի մոտ է սերմնաբջիջների քանակը կրիտիկական մակարդակից՝ մեկ միլիլիտրում 15 մլն, ցածր  եղել, մինչդեռ մարիխուանայի հակառակորդների թվում նրանք 12 տոկոս են եղել:

Բացի այդ կանաբիսի օգտագործման եւ տեստոստերոն հորմոնի մակարդակի բարձրացման միջեւ կապ է հայտնաբերվել:

Սակայն գիտնականները չեն շտապում հաստատել, որ մարիխուանա ծխելն իսկապես բարձրացնում է հայրության հնարավորությունը:

«Ստացված արդյունքները պետք է զգուշությամբ մեկնաբանվեն», — նշում են նրանք:

Հետազոտությունը հրապարակվել է Human Reproduction գիտական ամսագրում:

Այլ լուրեր

Կարդալ նաև